• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՔՊ-ի հետ «Հանրային ձայն»-ը կառուցողական է աշխատում ՔՊ-ի հետ «Հանրային ձայն»-ը... 19:40
Արդեն 50 տարի է՝ սպասում ենք Եվրամիությանն անդամակցության գործընթացի ավարտին. Էրդողան. «Հարևաններ» Արդեն 50 տարի է՝... 19:34
Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 20:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային
Քաղաքականություն
01:3112 Հլս, 2025

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային

Հուլիսի 7-10-ը Նյու Յորքում անցկացվում է Առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիան՝ GFLA-ի և Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի հանրային առողջության դպրոցի հետ համատեղ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Ակադեմիան միավորում է աշխարհի տարբեր երկրների առաջին տիկնանց և ոլորտի առաջատար փորձագետներին՝ առաջնորդության հմտությունների զարգացման, հանրային դիվանագիտության ամրապնդման և գլոբալ խնդիրների շուրջ երկխոսելու նպատակով։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը մասնակցում է այս տարվա ակադեմիային։ Մասնակցում են նաև աշխարհի տարբեր տարածաշրջանների տասնյակ առաջին տիկնայք, այդ թվում՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կինը՝ Սառա Բրաունը, Իսլանդիայի նախկին առաջին տիկին Էլիզա Ռեյդը, Գվատեմալայի առաջին տիկին Լուկրեսիա Պեյնադոն և այլն։

Պաշտոնական ողջույնի նիստում, որի ընթացքում առաջին տիկնայք փոխանակվում էին իրենց իրականացրած նախաձեռնություններով և ծրագրերով, տիկին Հակոբյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով․

«Անցած տարի ես իմ երկրում նախաձեռնեցի մի շարժում, որը կոչվում է «Կրթվելը նորաձև է»։ Դա նշանակում է, որ իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է։ Վերջերս ես որոշեցի պարզապես չդիմել մարդկանց՝ կրթությամբ զբաղվելու կոչով կամ խոսելով կրթության կարևորության մասին, այլ որոշեցի ինքս դառնալ օրինակ։ Այդ պատճառով էլ ես այստեղ եմ մեծ ակնկալիքով՝ այս երեք օրերի ընթացքում սովորել իմ գործընկերներից՝ առաջին տիկնանցից, նրանց փորձից, ինչպես նաև այն մասնագետներից, ում մենք սիրով կլսենք»։

Հուլիսի 8-ի օրակարգի գլխավոր թեման էր «Առաջնորդություն ներսից. Ինքնակառավարման ուժը և դիմացկուն առաջնորդության մեթոդները»: Քննարկումների առանցքում էր առաջին տիկնանց ազդեցությունը և իրենց տեսլականը հանրային կյանքի տարբեր հարթակներում։

Ակադեմիայի հիմնադիր, հանրահայտ առաջնորդության և հանրային դիվանագիտության փորձագետ Կորա Նոյմանը, դիմելով ներկաներին, ընդգծեց․

«Ձեզանից յուրաքանչյուրը՝ առաջին տիկնայք, կրում է բացառիկ պատասխանատվություն։ Դուք կանգնած եք պետությունների ղեկավարների, բայց, որ ավելի կարևոր է, ձեր ժողովրդի կողքին։ Երբ մեր աշխարհը բախվում է միաժամանակ մի քանի ճգնաժամերի, ձեր դերն այսօր ավելի կենսական է, քան երբևէ՝ որպես պետությունների փափուկ ուժի կրողներ և հասարակական դիվանագիտության կարևոր դերակատարներ»։

Հուլիսի 8-ին իրենց դիտարկումներով, փորձով ու գիտելիքներով կիսվեցին նաև այլ առաջին տիկնայք։ Մասնակիցներից մեկի՝ Նամիբիայի նախկին առաջին տիկին Մոնիկա Գեյնգոսի անձնական պատմությունն ու կյանքի ուղին, որպես առաջին տիկին, իր առջև դրված մարտահրավերներով ու կյանքի անսպասելի շրջապտույտով հանդերձ, շատ հուզեց ներկաներին։

Օրվա երկրորդ մասում ներկայացվեց GFLA-ի «10-քայլ առաջնորդության մոդելը», որը ներառում էր սեփական պատմության կառուցում, կոնֆլիկտների կառավարում, նպատակների ձևակերպում, ռազմավարական պլանավորում, կառավարման հմտություններ և այլն։ Սեմինարը վարեց սենատոր Կորա Նոյմանը։

Ակադեմիայի դասընթացների երկրորդ օրը գլխավոր բանախոսը Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, Միջազգային համագործակցության և կոնֆլիկտների լուծման կենտրոնի հիմնադիր տնօրեն Պիտեր Թ. Քոլմանն էր։ Նա աշխարհի առաջատար մասնագետներից է բարդ հակամարտությունների, սոցիալական բևեռացման և կայուն խաղաղության հարցերում։ Նրա բանախոսության թեմաները ներառում էին բարդ իրավիճակներում բարձր մակարդակի ինտելեկտ ունեցող առաջնորդների յոթ սկզբունքները, առաջնորդության դասեր «վարպետ խաղաղարարներից» և այլն։

Քոլմանը իր հեղինակած «The Way Out: How to Overcome Toxic Polarization» գիրքը նվիրեց բոլոր առաջին տիկնանց՝ իր մակագրությամբ։ Նա խոսեց, թե ինչպես կարող են առաջնորդները կիրառել մեթոդներ հանրային պառակտումներին և բևեռացմանը հակազդելու համար։ Դրանից հետո առաջին տիկնայք բաժանվեցին խմբերի՝ աշխատելու և խորացնելու ներկայացված մեթոդների գործնական կիրառման հնարավորությունները։

Հուլիսի 9-ին իրենց ելույթներով հանդես եկան նաև Նիգերիայի առաջին տիկին Օլուրեմի Թինուբուն, Մալավիի հանրային առողջապահության փորձագետ Քրիստինա Չիլիմբան, GE HealthCare հիմնադրամի կանանց առողջության նախագահ և գործադիր տնօրեն Ջյոտի Գուպտան, Սիջեյ Ժիրարդը PepsiCo-ի միջազգային գործընկերությունից։

«Իմ Քայլը» հիմնադրամի համար գործադիր տնօրեն տիկին Հակոբյանի մասնակցությունը այսօրինակ գլոբալ ակադեմիային նոր հնարավորություն է՝ խորը ճանաչելու հանրային դիվանագիտության ժամանակակից միտումները, ծանոթանալու միջազգային լավագույն փորձերին և զարգացնելու այն առաջնորդական հմտությունները, որոնք կծառայեն Հայաստանի կրթական, հասարակական, սոցիալ-տնտեսական ծրագրերին։

Տիկին Հակոբյանի խոսքով՝ նման միջազգային հարթակներին մասնակցությունը նաև անձնական կրթություն է, որն օգնում է ավելի ազդեցիկ լինել երկրի ներսում նախաձեռնություններ իրականացնելիս՝ կրթության և խաղաղության ոլորտներում։

Դիտումների քանակ69
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ 20:3215 Դեկ, 2025
  • LEADER-ն ավարտեց 5-ամյա ընթացքը Հայաստանում 20:2615 Դեկ, 2025
  • Իրանը նշել է ԱԷՄԳ-ի փորձագետների կողմից իր միջուկային օբյեկտները ստուգելու պայմանը 20:2115 Դեկ, 2025
  • Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ընտրական համակարգի ամրապնդմանը 20:1215 Դեկ, 2025
  • Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է. ՀՀ ԱԳՆ 20:1015 Դեկ, 2025
  • Առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը 20:0715 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 20:0215 Դեկ, 2025
  • Տարեցները՝ թվային աշխարհում 19:5715 Դեկ, 2025
  • Քննարկվել են Supermicro ընկերության ներդրումային հնարավորությունները Հայաստանում 19:5115 Դեկ, 2025
  • ԵՄ-ն իր պատժամիջոցների ցանկում ներառել է «Ռուսոֆիլների միջազգային շարժումը» 19:4615 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 15. 2025 19:4015 Դեկ, 2025
  • Սիգի որսի արգելքը շարունակվում է. ջրային պարեկների վերջին օրերի ծառայության արդյունքները` ամփոփ 19:3315 Դեկ, 2025
  • Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է. Սրբուհի Գալյան 19:2615 Դեկ, 2025
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 19:1915 Դեկ, 2025
  • NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ 19:1215 Դեկ, 2025
  • Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է հիմնվել վերլուծության և հետազոտության վրա. Պապոյան 19:0315 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Էլեկտրական մեքենաների՝ առանց ԱԱՀ-ի ներմուծման նախագիծ. ով և որքան կարող է ներմուծել 19:0015 Դեկ, 2025
  • Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր 18:5615 Դեկ, 2025
  • 15000 էլեկտրական մեքենա կազատվի մաքսատուրքից, եթե 2024, 2025, 2026 թթ. են արտադրվել. նախարար 18:4715 Դեկ, 2025
  • Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցմանը միտված օրենսդրական նախաձեռնություն 18:3815 Դեկ, 2025
  • Հուշագիր՝ Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովման ու թվային գրագիտության բարձրացման վերաբերյալ 18:3115 Դեկ, 2025
  • 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է 18:2515 Դեկ, 2025
  • Աջ ծայրահեղական թեկնածուն հաղթում է Չիլիի նախագահի ընտրությունում 18:1815 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ևս մեկ հնարավորություն ընձեռել և մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները 18:0715 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Հայաստան–Ուկրաինա կրթական և գիտական համագործակցության հեռանկարները 17:5815 Դեկ, 2025
  • Հայաստանը շարունակում է ընդլայնել պահպանվող տարածքների ցանցը. ՇՄ նախարարը հանդիպել է Campaign for Nature-ի ղեկավարի հետ 17:4615 Դեկ, 2025
  • ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել 17:3715 Դեկ, 2025
  • Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 17:2815 Դեկ, 2025
  • Նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին 17:2115 Դեկ, 2025
  • Պրիվոլնոյե գյուղում հայտնաբերվել է հաշվառման համար չունեցող «ԳԱԶ-66»՝ բեռնված 5 խմ բոխի տեսակի փայտանյութով 17:1215 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն. վարչապետը՝ եկեղեցու նոր Կանոնագրքի մասին 17:0015 Դեկ, 2025
  • Համագործակցության հուշագիր՝ ARTEMIS նախագծի մեկնարկի վերաբերյալ. ԿԸՀ 16:5915 Դեկ, 2025
  • Հնդկաստանը յուրօրինակ փորձ է անցկացնում՝ գումար փոխանցելով միլիոնավոր տնային տնտեսուհիներին. BBC 16:5115 Դեկ, 2025
  • Անցած շաբաթ Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում, մարզերում՝ 13698 16:4215 Դեկ, 2025
  • Բրյուսելում քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները. Միրզոյան 16:3315 Դեկ, 2025
  • Հրդեհ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ 16:2415 Դեկ, 2025
  • Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ 16:1415 Դեկ, 2025
  • Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակում անցկացվող հանդիպմանը 16:1115 Դեկ, 2025
  • ԱԺ հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պետական և համայնքային հողերի՝ էլեկտրոնային աճուրդով օտարման նախագիծը 16:1015 Դեկ, 2025
  • Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10 հազար դրամ հետվճար ստանալ 15:5315 Դեկ, 2025
  • Հայաստանն ակնկալում է ԵՄ աջակցությունը ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 15:3115 Դեկ, 2025
  • Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել 15:2715 Դեկ, 2025
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ռիյադում ներկայացրել է «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը 15:1515 Դեկ, 2025
  • Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են. Պապոյան 15:0915 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ճանապարհին նոր խմբաքանակներ կան. Պապոյանը՝ Ադրբեջանով դեպի ՀՀ ցորենի ներկրման մասին 15:0015 Դեկ, 2025
  • Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Ոստան և Շահումյան գյուղերում 24 ժամ ջուր չի լինի 14:5715 Դեկ, 2025
  • Վարչապետը՝ հոգևորականի բարեվարքության կանոնների և դրանց պահպանման երաշխիքների մասին 14:3815 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կիրառվել է կալանք. ՔԿ 14:3115 Դեկ, 2025
  • Ամանորի էկո խաղալիքներ 14:2715 Դեկ, 2025
  • Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ 14:1615 Դեկ, 2025
  • Կամո Ցուցուլյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր 14:0515 Դեկ, 2025
  • Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ 13:5415 Դեկ, 2025
  • Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով 13:4215 Դեկ, 2025
  • Ուկրաինան պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու իր ձգտումներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց. Զելենսկի 13:3015 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ չինարենից հայերեն և հայերենից չինարեն է թարգմանվում դասական գրականություն 13:1415 Դեկ, 2025
  • Ուղեբեռի ստուգման օրինական պահանջին ուղևորը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել. ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին 13:0115 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն. Պապիկյանը՝ զինծառայության օրենքի մասին 13:0015 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն և Ուկրաինան առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցությունների առաջին օրը. Ուիթքոֆ 12:5415 Դեկ, 2025
  • Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին 12:4415 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է տեղահանված անձանց հետ. քննարկվել են սոցիալական աջակցության հարցեր 12:3515 Դեկ, 2025
  • Սիդնեյի լողափում հրաձգություն իրականացրել են հայր ու որդի. BBC 12:2715 Դեկ, 2025
  • Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ 12:1915 Դեկ, 2025
  • Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը 12:1115 Դեկ, 2025
  • Մեր ԲԿ-ները շատ հետ էին մասնավորից, պետք է բերենք հասցնենք ինչ-որ մակարդակի. Ավինյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում աշխատանքների մասին 11:4915 Դեկ, 2025
  • Գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 11:4015 Դեկ, 2025
  • Համբարձում Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը 11:3015 Դեկ, 2025
  • Նման բան չկա. ԱՍՀ նախարարը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին 11:1915 Դեկ, 2025
  • Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում 11:1015 Դեկ, 2025
  • Հյուսիսից քամի է ներթափանցել տարածաշրջան. 181 տվիչները ցույց են տալիս օդի որակի զգալի բարելավում 10:5815 Դեկ, 2025
  • Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի 10:4815 Դեկ, 2025
  • Կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում, չարամտորեն խուսափում են վճարելուց. Ավինյան 10:3515 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Լոնդոնի համար ՀՀ-ն առանցքային գործընկեր է. մասնագիտական դիտարկում | 15.12.2025 10:0315 Դեկ, 2025
  • Կապանում ջուր չի լինի. հասցեներ 09:4915 Դեկ, 2025
  • ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի պատվիրակությանը 09:3815 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է 09:2515 Դեկ, 2025
  • Վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 09:1715 Դեկ, 2025
  • Վեդի համայնքի երկու բնակավայրում գազ չի լինի 08:4415 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:0915 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:0015 Դեկ, 2025
  • ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը 23:3914 Դեկ, 2025
  • Հաջողված դիվերսիֆիկացիոն քաղաքականության մեկնակետը դրված է. քաղաքագետներ 23:1314 Դեկ, 2025
  • Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 22:4914 Դեկ, 2025
  • Քաջարան-Ագարակ թունելի հորատման աշխատանքներն ավարտվում են. այն կլինի առաջինը՝ անկախ Հայաստանում 22:1714 Դեկ, 2025
  • Մանկապատանեկան գրականության արժեքը 22:0214 Դեկ, 2025
  • Բալանսավորվա՞ծ է արդյոք ՀՀ արտաքին քաղաքականությունը. Մեծ բանավեճ 21:5214 Դեկ, 2025
  • Մեր հոգին ցնծության մեջ է. Արմավիրի թեմի առաջնորդը՝ պատարագին վարչապետի մասնակցության մասին 21:4214 Դեկ, 2025
  • Լուրեր | Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը բարձրանում է. քաղաքագետներ | 14.12.2025 21:0014 Դեկ, 2025
  • Տոնածառի լույսերի վառման փառահեղ արարողություն. վարչապետը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետին 20:5914 Դեկ, 2025
  • Մեծ Բրիտանիան հետաքրքրված է TRIPP ուղով ու Հայաստանի տեխնոլոգիական պոտենցիալով. փորձագետ 20:3814 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել 20:3114 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին 20:2514 Դեկ, 2025
  • «Քոչարյանը «Գույք պարտքի դիմաց»-ով ՀՀ ինքնիշխան իրավունքն է ապրանքայնացրել». Ազատ Արշակյան 20:0814 Դեկ, 2025
  • Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան 19:5814 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 14.12.2025 19:0614 Դեկ, 2025
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 17:2814 Դեկ, 2025
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:2314 Դեկ, 2025
  • Կառավարությունը չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների և ոչ աղանդավորների. Նիկոլ Փաշինյան 17:0714 Դեկ, 2025
  • Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարար 16:4014 Դեկ, 2025
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը 16:3314 Դեկ, 2025
  • Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. վարչապետ 16:0514 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015