2025 թ. հուլիսի 1-ից Լիտվայում Հայաստանի դեսպանությունը տեղափոխվել է նոր տարածք՝ ժամանակակից ու նորաոճ շենքում։ Այս մասին հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։
Այս առիթով դեսպանությունը իր նոր հարկի տակ հյուրընկալեց Բալթյան երկրներում՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսներին, Հայ Առաքելական Եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանին, Լիտվայի ԱԳՆ Արևելյան հարևանության քաղաքականության վարչության տնօրենին և Հայաստանի համար պատասխանատու դիվանագետին, Հայաստանում Լիտվայի դեսպանին, ինչպես նաև Լիտվայի հայերի միության ղեկավարին։
Միջոցառումը մեկնարկեց դեսպանության օրհնության կարգով, որն իրականացրեց Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը և Լիտվայի ԱԳՆ Արևելյան հարևանության քաղաքականության վարչության տնօրեն Մանտաս Յակիմավիչիուսը:
Դեսպան Մարգարյանը շնորհակալություն հայտնեսց Սրբազան Հորը, պատվավոր հյուպատսներին ու մյուս հյուրերին:
Երկուստեք՝ դեսպան Մարգարյանի և տնօրեն Յակիմավիչիուսի ելույթներում շեշտվեց և կարևորվեց Հայաստան–Լիտվա գործընկերային հարաբերությունների էլ ավելի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ դեպի Եվրոպական միություն ինտեգրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և Լիտվայի հատուկ դերակատարումն այս գործընթացում։