Եվրախորհրդարանը հուլիսի 10-ին մերժել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Նրա պաշտոնանկությանը դեմ է արտահայտվել 360 եվրապատգամավոր, կողմ՝ 175-ը, ձեռնպահ է մնացել 18-ը։
Առաջարկը ներկայացրել է ռումինացի եվրապատգամավոր Գեորգե Պիպերեան, ստորագրել է աջակողմյան քաղաքական խմբերի 77 անդամ:
Նրանք քննադատել են Լայենի «ոչ թափանցիկ» աշխատանքը Եվրամիության համար Pfizer պատվաստանյութերի գնումների հետ կապված և իշխանության նկատմամբ նրա ավելի ու ավելի կենտրոնացված մոտեցումը: