Երբ նոյեմբերյանցի Սմբատ պապը 30 տարի առաջ որոշեց լրջորեն զբաղվել մաթեմատիկայով, արդեն 60 տարեկան էր: Մաթեմատիկան դարձավ նրա փրկօղակը որդուն կորցնելուց հետո: Խնդիրներ կան, որոնց շուրջ մտածում է օր ու գիշեր: 15 տարի Սմբատ պապը եղել է ոստիկանության անձնագրային բաժնի պետ, ևս 15 տարի էլ աշխատել է որպես արտագերատեսչական պահպանության բաժանմունքի պետ: 90 տարեկանում նրա հիմնական ուղեկիցն են ճնշումը և մաթեմատիկայի օլիմպիական խնդիրների ժողովածուն:
Սմբատ պապը երիտասարդներին հավասար մասնակցել է միասնական քննություններին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։