Հայաստանն ու ԵՄ-ն երբեք ավելի մոտ չեն եղել. Երևանում իր այցն այսպես էր ամփոփել ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ հայտարարելով Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին:
Նոր օրակարգը նպատակ ունի ոչ միայն իրացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ՍԵՊԱ-ի ամբողջ ներուժը, այլև ուժեղացնել Հայաստանի դիմակայունությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կայուն զարգացումը:
Փաստաթղթի 6 գլուխներից մեկն էլ տնտեսական դիմակայունության մասին է՝ համահունչ Եվրամիության «Գլոբալ դարպաս» ռազմավարությանը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:
Քաղհասարակությունից նշում են՝ Եվրամիության հետ Հայաստանի նոր օրակարգի նպատակը մեր երկրին այլընտրանք առաջարկելն է։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան