Շաբաթն անցավ Մոսկվա-Բաքու փոխադարձ բողոքի նոտաներով ու հայտարարություններով:
Չնայած ադրբեջանական մեղադրանքներին ու հակառուսական քարոզչությանը, փորձագետների գնահատականով, ռուսական դիվանագիտությունն արձագանքում էր ավելի մեղմ ձևակերպումներով:
Սակայն ավելի կտրուկ էին իրավապահները. երկու երկրում էլ ձերբակալություններն ընթանում էին ցուցադրական բռնություններով ու ծանր հանցագործությունների համար մեղադրանքով:
Ի՞նչ ավարտ կունենա ռուս-ադրբեջանական սրացումը կամ մերձեցումը. մասնագետներն այստեղ չեն տեսնում Հայաստանի շահը:
Ընդգծում են՝ Ալիևի հավակնությունները մեծացել են, մինչդեռ Ռուսաստանի ռեսուրսները տարածաշրջանում՝ փոքրացել:
Լարվածության իրական պատճառները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։