ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Դուք կարող եք մարդկանց տալ համազգեստ, որ հագնեն ու գան ձեր ցույցերին, բայց չեք կարող նրանց տալ կրակ, որ դնեն սրտերում: Որովհետև կրակը փողով չես առնի, այն ծնվում է հավատից:
Բայց ձեր հավատն էլ համազգեստի պես է` դուք այն հագնում եք, բայց չեք կրում ձեր սրտերում: Դուք այն առնում եք փողով, դրա համար ձեր հավատը ոչ լուսավորում է, ոչ տաքացնում մարդկանց:
Դուք կարող եք մարդուն տալ բարձրախոս, որ նա խոսի, բայց չեք կարող տալ գաղափար, որ դնի խոսքի մեջ: Որովհետև խոսացողին կարող եք առնել փողով, բայց գաղափարը` ոչ:
Դատարկախոս, անգաղափար, անհավատ անաստվածներ»։