«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով ակտիվ շինարարություն է ընթանում Արթիկում: Հիմքից կառուցվում է 5 դպրոց, ևս 4-ը հիմնանորոգման փուլում են: Մեկ դպրոցի ու մեկ մանկապարտեզի շինարարությունն էլ կանգնած է անբարեխիղճ շինարարի պատճառով: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ որևէ շինաշխատանք չի ընդունվի անգամ աննշան շեղումների կամ թերացումների դեպքում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: