Մոսկվայում բերման են ենթարկել ադրբեջանցի Վագիֆ Սուլեյմանովին, որին ռուսական ԶԼՄ-ներն անվանում են քրեական հեղինակություն: Ըստ լրատվամիջոցների՝ պատճառը Ռուսաստանում գտնվելու կանոնների խախտումն է։ Եվս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Օրենբուրգում:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք այս ձերբակալությունները կապ ունեն Եկատերինբուրգում օրեր առաջ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունների հետ: Հիշեցնենք, որ նրանք կասկածվում են սպանությունների և սպանության փորձերի համար: Ձերբակալվածներից երկուսը՝ Հուսեյն և Զիյադդին Սաֆարով եղբայրները ուժայինների գործողությունների հետևանքով մահացել էին: Դրանից հետո Մոսկվա-Բաքու հարաբերությունները լրջորեն լարվել են, Ադրբեջանում էլ «Սպուտնիկ-Ադրբեջան» գործակալության աշխատակիցներ և այլ ռուսաստանցիներ են ձերբակալվել: Երեկ Բաքվում Ռուսաստանի հյուպատոսին թույլ են տվել այցելել նրանց։
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: