«Մենք շարունակում ենք Հայաստանն համարել այս կազմակերպության լիիրավ անդամ, սակայն, անկասկած, լիիրավ անդամակցությունը ենթադրում է բոլոր պարտավորությունների կատարում, որոնք բխում են ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերից, այդ թվում՝ անդամավճարների փոխանցումը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը հիշեցրել է նաև Երևանից հնչող հայտարարությունների մասին, որ մոտ ապագայում Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, ինչպես նաև վերջնականապես կողմնորոշվել ՀԱՊԿ-ի հարցում:
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում: