Ամեն տարի «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարին մասնակցող դպրոցների և աշակերտների թիվն աճում է, գոհունակությամբ նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել մրցաշարի եզրափակիչ փուլին և պարգևներ հանձնել հաղթողներին:
Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակչին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը:
Առաջին տեղն զբաղեցրել է Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան