Մի քանի օր առաջ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները Հայաստանում պլանավորել էին իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Կոմիտեն հրապարակեց ձայնագրություններ, ինչպես նաև շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ:
Մինչ այդ հրապարակվել էր Բագրատ Գալստանյանի ղեկավարած շարժմանը վերագրվող մի փաստաթուղթ, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրվում էր, թե ինչ միջոցառումներով է ընդդիմությունը հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:
Փորձագետները նկատել են, որ ընդդիմության գործողությունների պլանում ամեն ինչ կա, ընդհուպ սովորական քաղաքացիների սպանություններ: Հեղաշրջման այս պլանը տարբեր մեկնաբանություններում բացառիկ է նրանով, որ թիրախում ոչ միայն իշխանությունն է, այլև սովորական մարդիկ:
Դրանով ընդդիմությունն ուզում է ցույց տալ, որ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում պաշտպանել Հայաստանի քաղաքացիներին, շեշտում են քաղաքագետները։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան