Ռոբերտ Քոչարյանի որդու գործով նիստը կարճ է տևել: Մեղադրյալները՝ Սեդրակ Քոչարյանն ու Ալեքսան Որսկանյանը, պաշտպան չեն ունեցել: Քոչարյանն այս գործով մեղադրվում է Սերժ Սարգսյանի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացման համար: Գործի առանձնացված մասով անցնում է նաև Սերժ Սարգսյանը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: