Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրանի իր գործընկեր Մասուդ Փեզեշքիանին իսրայելա-իրանական դիմակայության ավարտի և հրադադարի հասնելու կապակցությամբ՝ շեշտելով՝ տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը կարևոր պայման են։
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ, գոհունակությամբ հիշել Մասուդ Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարած հաջող այցը և ընդգծել այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված համատեղ ջանքերի շարունակման կարևորությունը։
Ալիևն Իրանի նախագահին հրավիրել է Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Ադրբեջանում հուլիսի սկզբին։
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում: