Այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունաբերության ակտիվության ցուցանիշը 14,1 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Մասնագետները սա բացատրում են նախորդ տարի ներմուծված և վերամշակված ոսկու վերարտահանման գործոնի չեզոքացմամբ: Այնուամենայնիվ, ֆինանսների նախարարությունն այս տարի սպասում է 5.1 տոկոս տնտեսական աճ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան