Կրեմլում հերքել են այն պնդումները, որ Ռուսաստանը պատշաճ կերպով չի աջակցել Իրանին:
«Այժմ շատ են նրանք, ովքեր ցանկանում են կրակին յուղ լցնել, որպեսզի փչացնեն Մոսկվայի և Թեհրանի միջև գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանն իսկապես աջակցել է Իրանին իր հստակ դիրքորոշմամբ: Մենք մտադիր ենք հետագայում ևս զարգացնել մեր հարաբերություններն Իրանի հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղաեին հայտարարել էր, որ Իրանը, որպես Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ունեցող երկիր, հստակ ակնկալիքներ և դիրքորոշում ունի Մոսկվայի ակտիվ դերի վերաբերյալ ինչպես բազմակողմ մակարդակում, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում: