ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանում վարչակազմի փոփոխության՝ փոխանցում է Associated Press գործակալությունը:
«Ես դա չեմ ուզում։ Ես կցանկանայի, որ ամեն ինչ հնարավորինս արագ հանդարտվեր: Ռեժիմի փոփոխությունը բերում է քաոսի, իսկ իրականում մենք չենք ուզում այդքան քաոս տեսնել։ Գիտեք, իրանցիները շատ լավ առևտրականներ են, շատ լավ գործարարներ, և նրանք շատ նավթ ունեն»,- նշել է Թրամփը լրագրողների հետ զրույցում:
ԱՄՆ նախագահը հավելել է՝ Իրանը երբեք միջուկային զենք չպետք է ունենա, բայց մյուս ոլորտներում պետք է: