Աբովյան փողոցի պատմամշակութային երկու շենքի օտարման գործի նախաքննությունը՝ պետգույքի կառավարման կոմիտեի նախկին պետ Կարինե Կիրակոսյանի մասով, ավարտվել է: Հենց նա է գործարար Սամվել Մայրապետյանին օգնել սեփականաշնորհել հուշարձան կառույցները: Գործարարը թեև պարտավորվել է այդ գույքերի վերակառուցման համար ներդրումներ անել, սակայն պայմանավորվածությունը չի կատարել: Չնայած դրան՝ նրա նկատմամբ ո՛չ տույժ է սահմանվել, ոչ էլ գույքի բռնագանձման պահանջ ներկայացվել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: