Իրավիճակն ավելի է թեժանում Մերձավոր Արևելքում։
Վաղ առավոտյան հայտնի է դարձել Իրանի միջուկային 3 օբյեկտներին ամերիկյան հարվածների մասին: Դրան զուգահեռ Թեհրանն Իսրայելի դեմ առաջին անգամ կիրառել է իր նոր՝ «Խեյբար» տեսակի հրթիռները:
ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին:
Թրամփը զգուշացրել է, որ Իրանի ապագան կա՛մ խաղաղությունն է, կա՛մ ողբերգությունը, և որ կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնք կարող են խոցվել:
Իրանի արտգործնախարարը հակադարձել է՝ Միջուկային օբյեկտների վրա հարձակումը կունենա հեռուն գնացող հետևանքներ, Վաշինգտոնին մեղադրել ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար:
Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները խստորեն դատապարտել է Չինաստանը, ագրեսիան դադարեցնելու կոչեր են արել մի շարք երկրներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հարվածները որակել է տարածաշրջանում վտանգավոր սրացում և միջազգային խաղաղության ու անվտանգության ուղղակի սպառնալիք:
Միջազգային հանրությունը բարոյական պատասխանատվություն ունի կանգնեցնելու պատերազմի ողբերգությունը, նախքան այն կդառնա անհաղթահարելի անդունդ, կիրակնօրյա պատարագի ժամանակ նշել է Հռոմի պապ Լևոն 14-րդը։
«Պատերազմը չի լուծում խնդիրները, այն միայն սրում է և խոր վերքեր է թողնում ժողովուրդների պատմության մեջ, որոնց ապաքինման համար սերունդներ են պահանջվում», - ասել է նա։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան