Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալային կենտրոն:
Սա տարածաշրջանում առաջին նման կառույցն է լինելու, մասնագետները խոստանում են վերջնարդյունքում փոխել տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։
Նախապատվությունը տրվել է Հայաստանին՝ հաշվի առնելով տեղական ենթակառուցվածքը, մարդկային ռեսուրսը:
Մտահղացումը «Ֆայըր բըրդ» ընկերությանն է, որի հիմնադիրները մեր հայրենակիցներն են։
Տվյալների կենտրոնին հասանելիություն կունենան բոլոր մասնագետներն ու հետազոտողները, ինչը ավելի մրցունակ կդարձնի մեր տնտեսությունը։
Ծառայություններ կմատուցվեն ոչ միայն տեղական, այլև աշխարհի տեխնոլոգիական ընկերություններին:
2026-ից մեկնարկող ծրագրի մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: