ԱԷՄԳ-ն կշարունակի Իրանում ստուգումներ անցկացնել՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (ՄԶՉՊ) ստանձնած իր պարտավորությունների, երբ երկրում անվտանգության պայմանները թույլ տան, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Գործակալությունը ներկա է և մնալու է Իրանում։ Իրանում երաշխիքների ապահովման ստուգումները կշարունակվեն՝ համաձայն պայմանագրով Թեհրանի ստանձնած պարտավորությունների՝ անմիջապես, երբ դրա հնարավորությունը տան անվտանգային պայմանները»,- նշել է Գրոսին։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Իրանի հարստացված բոլոր միջուկային նյութերը տեղափոխվել են անվտանգ տարածք։ Այդ մասին հայտարարել է Կայացվող որոշումների քաղաքական նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամը։