Իսրայելի զինված ուժերը գիշերվանից հարվածում են Թեհրանին, Սպահանին, Թավրիզին, Քերմանշահին և այլ բնակավայրերի. ըստ ՑԱՀԱԼ-ի՝ խոցվել են մի քանի տասնյակ ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ հրթիռների արտադրություններ: Թիրախում են հայտնվել Թեհրանի հիվանդանոցներից մեկը, ինչպես նաև միջուկային հետազոտությունների կենտրոնակայանը: Իսրայելից կոչ են արել թեհրանցիներին տարհանվել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է Իրանի Արաքի միջուկային ռեակտորը, կա «ճառագայթային վթարի» վտանգ: Իրանն էլ հրթիռակոծել է Իսրայելը, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով: Բեեր Շեբա քաղաքում կան վիրավորներ:
Տարածաշրջանի և միջազգային զարգացումները՝ տեսանյութում: