Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է հունիսի 13-ից Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողության նպատակներին: Իսրայելի վարչապետի խոսքով՝ ցանկանում են վերջ տալ իրանական միջուկային ծրագրին և կանխել Իսլամական Հանրապետությունից բխող սպառնալիքները:
«Երկրորդ նպատակն է խափանել նրանց բալիստիկ հնարավորությունները։ Հարվածում ենք նաև կառավարության հետ կապված թիրախներին և իշխանության կենտրոններին։ Իսկ Իրանում ռեժիմը փոխելը Իսրայելի պաշտոնապես հայտարարված նպատակը չէ, սակայն կարող է դառնալ մեր ներկայիս գործողությունների արդյունքը»,- մանրամասնել է Իսրայելի վարչապետը:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: