Իսրայելը և Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները: ՑԱՀԱԼ-ը հայտնել է Թեհրանում գտնվող ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրամասի և Իրանի հրթիռային որոշ գործարանների հարվածելու մասին: Կիրառվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 50 ինքնաթիռ։ Իրանական ԶԼՄ-ների տվյալով՝ թիրախում է հայտնվել նաև Թեհրանի արևելքում գտնվող Իմամ Հոսեյնի համալսարանը, որը, ըստ իսրայելական լրատվամիջոցների, կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։
Իրանն էլ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հայտնի է, որ գիշերային հարվածներից տուժել է ավելի քան 90 մարդ: Իսրայելի վարչապետի գրասենյակի վերջին տվյալով՝ Իրանի հարվածների հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 800-ը։ Շուրջ 4000 քաղաքացի տարհանվել է:
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի զիջի Իսրայելին և վճռական պայքար կմղի:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։