Ռուսաստանը Կիևին է փոխանցել ուկրաինացի զոհված զինծառայողների ևս 1245 աճյուն՝ հայտնել է Ուկրաինայի համակարգող շտաբը։ Ստամբուլյան համաձայնության շրջանակում Ուկրաինան ընդհանուր առմամբ ստացել է 6057 մարմին։ Հունիսի 15-ին Մոսկվան Ուկրաինային էր հանձնել զոհված զինծառայողների 1200 աճյուն։
Ռուսաստանի նախագահի օգնական, Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 6060 աճյուն՝ այդպիսով կատարելով Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունը: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն էլ Ռուսաստանին է հանձնել զոհված ռուս զինծառայողների 78 մարմին։
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: