Որսագողության կամ ապօրինի ծառահատման նպատակով անտառ մտնողներին զգուշացնում են՝ տուգանելու են:
Ապրիլից Սյունիքում գործարկված Էկոպարեկներն իրականացնում են շուրջօրյա ծառայություն՝ նախկին 8 ժամի փոխարեն. հերթափոխի մեկնարկից մինչև ավարտ ամեն ինչ նկարահանվում է:
Վերջին երկու ամսում բնության պահապանների հայտնաբերած խախտումներով 7 վարույթ է նախաձեռնվել, որից 5-ը՝ քրեական:
Նախկին անտառապահներին փոխարինելու եկածները ծառայություն են իրականացնում պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ ավտոմեքենաներով և ոտքով, իրենց օրինական հրամանը չկատարելու դեպքում էլ ունեն զենք գործադրելու իրավունք։
Անհրաժեշտ 184 հաստիքները համալրված են գրեթե 70 տոկոսով: Ծառայությունում վարձատրությունը բարձր է, բայց նաև պարտադիր է բարձրագույն կրթությունն ու մասնագիտական ստաժը:
Սյունիքից բացի՝ հանրապետությունում կներդրվի ևս 6 էկոպարեկային ծառայություն, որը, ըստ մասնագետների, կբերի ապօրինությունների 90 տոկոսով նվազման։
Պարեկների կարգախմբերի հետ շրջել է Վարդուհի Արզումանյանը: