Ոչ միայն հոդվածն է կեղծ, այլև կայքը առհասարակ: Հոդվածագրի անուն-ազգանուն, լուսանկարն էլ են կեղծ: Չնայած դրան, կեղծիքների հսկայական այս փունջը հայկական սոցհարթակներում տիրաժավորվեց, այն էլ՝ բավական գրավիչ վերնագրով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել քաղաքում 3.1 մլն եվրոյով «շքեղ առանձնատուն» է գնել:
Հնարավո՞ր է արդյոք ֆեյքերի այս բանակին սուտ տեղեկության համար կանգնեցնել դատարանի առջև, ինչպես խոստացել է վարչապետի տիկինը, ցույց կտա ժամանակը:
Ի՞նչ է հայտնի Մարսելի, այսպես կոչված, շքեղ անձնատան մասին:
Պարզվել է, որ այն պատկանում է ոչ թե Փաշինյանին, այլ անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող ընկերության։
Վերջին գործարքը եղել է 2023-ին, վաճառվել ոչ թե 3,1, այլ 1,47 մլն եվրոյով:
Այս ձեռագիրը նոր չէ, ընդգծում են փորձագետները, հիշեցնում՝ մի քանի տարի առաջ էլ, ըստ օդում կախված լուրերի, վարչապետը ստացել էր Կանադայի քաղաքացիություն, վիրտուալ հարթակում հայտնվել էր անգամ կեղծ անձնագրի լուսանկար:
Պետությունը պետք է պարզի, որ հասարակությանը պաշտպանի այս տեսակ ինֆորմացիոն պատերազմներից. մասնագետների նկատառումն է:
Թե ուր է տանում կեղծիքների կծիկի թելը, Իրինա Մկրտչյանն է պարզել։