Խորհրդարանն այսօր կրկին անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի օրենքում» փոփոխությունների աղմկահարույց նախագծին: Հեղինակ Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, թե նախագիծը նպատակ ունի շտկելու զորակոչի շուրջ անարդար վիճակը: Առարկություններ են ունեցել և պատգամավորները, և պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Օրինագիծն արժանացել է գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանը:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։