ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: