Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հունիսի 10-ի առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել, այդ թվում՝ հարձակվողը։ Երկու տասնյակից ավելի մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդել են ավստրիական Kronen Zeitung թերթը և APA լրատվական գործակալությունը։
Ըստ ոստիկանության՝ զոհերի թվում կան երեխաներ և ուսուցիչներ, սակայն մահացածների մասին ճշգրիտ տեղեկություններ դեռևս հայտնի չեն։ Հարձակման համար կասկածվում է աշակերտներից մեկը, որը, ենթադրաբար, ինքնասպան է եղել։ Նրա մարմինը հայտնաբերել են դպրոցի զուգարաններից մեկում։
Կանցլեր Քրիստիան Շտոկերը չեղարկել է օրվա իր բոլոր հանդիպումները՝ տեղի ունեցածն անվանելով ազգային ողբերգություն։ Ներքին գործերի նախարարը մեկնել է Գրաց։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: