Վարշավայում կայացած ԵՄ հարցերի խորհրդարանական հանձնաժողովների 73-րդ համաժողովին ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման անհրաժեշտությանը: Անդրադառնալով ադրբեջանական պնդումներին՝ Արման Եղոյանը նշել է՝ Խաղաղության պայմանագրի ստորագրումը նախապայմանով պայմանավորելը չէ, այլ՝ այն ստորագրելը։ Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունների առաջարկությամբ համաժողովի վերջնական բանաձևում ավելացվել է ևս մեկ կետ, որով հորդորվում է կողմերին՝ ընթանալ համաձայնագրի շուտափույթ ստորագրման ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում: