Միմյանց տարածքով բեռնափոխադրումների վերաբերյալ Հայաստանի առաջարկներն ամբողջությամբ չեզոքացնում են բեռների անվտանգության մասին Ադրբեջանի մտահոգությունները, վստահեցնում են մասնագետները:
Այդ առաջարկների մանրամասներն առաջին անգամ բացահայտեց վարչապետը նախորդ շաբաթ՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը:
Փաշինյանը նշեց, որ առաջարկը սեղանին է, և ցանկացած պահի, երբ Ադրբեջանը համաձայնի, պատրաստ կլինեն իրագործել։ Առաջարկի կոնցեպտը, ըստ մասնագետների, հետևյալն է՝ բեռնափոխադրումն իրականացնել այնպես, որ նույնիսկ մեկ ադրբեջանցի Հայաստանի տարածքում գործելու կարիք չունենա։ Սրանով լուծվում է նաև բեռների անվտանգության հարցը:
Հատուկ ստուգող սարքերի միջոցով գործընթացը կարող է իրականացվել անգամ գնացքի շարժման ընթացքում։ Այս դեպքում ո՞րն է լուծումը ձգձգելու Բաքվի դրդապատճառը:
Քանի դեռ ենթակառուցվածքները ապաշրջափակված չեն, Ադրբեջանը որոշակի առումով Հայաստանին կարողանում է ճնշել, կարծում են քաղաքագետները:
Բացի այդ, այդ երկրի նպատակը ոչ թե լուծումն է, այլ գերակայությունը հայկական կողմի նկատմամբ. ահա թե ինչու են շարունակում պնդել արտատարածքային միջանցքի տրամաբանությունը:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան