Անցնող շաբաթվա թոփ թեման՝ եկեղեցու վերնախավի շուրջ զարգացումները, սոցիալական հարթակներում ուղեկցվեցին ատելության խոսքի, վիրավորանքի ու ապատեղեկության տարածմամբ, որի թիրախում հիմնականում կառավարող ուժն է:
Այս գործիքները փորձագետները նոր չեն համարում. պատերազմից հետո հակադրությունները վերածվել են թշնամանքի, չի հանդուրժվում այլ կարծիք։
Տեղեկատվական պատերազմի նպատակը պրովոկացիան է, որին հաճախ տրվում է իշխանությունը և վիրավորանքին պատասխանում վիրավորանքով:
Եկեղեցու նկատմամբ չկա բացասական վերաբերմունք, բացասական վերաբերմունք կա այն եկեղեցականների նկատմամբ, որոնք դիրքավորվել են որպես ընդդիմություն. փորձագետների արձանագրումն է:
Մարդկանց մուտքը եկեղեցի արգելվում է քաղաքական կողմնորոշման պատճառով, մինչդեռ եկեղեցին պետք է լինի ոչ թե ատելության խոսք տարածողը, այլ միասնություն փոխանցողը:
Բանախոսներն ընդգծում են՝ այստեղ է, որ եկեղեցականների բարեվարքությունը դառնում է բոլորիս հարցը:
Թե իրավիճակը լիցքաթափելու ինչ լուծումներ են առաջարկվում, լսել է Իրինա Մկրտչյանը: