Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են շփումները տարբեր ուղիներով՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Վաշինգտոնի հետ շփումները շարունակվեն։
ԱՄՆ-ը շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել ուկրաինական կարգավորման համար, Ռուսաստանը շնորհակալ է դրա համար՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով ռուսական բանակի ամենօրյա հարձակումները պատասխան են Կիևի գործողությունների:
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում հատուկ ռազմական գործողության շրջանակներում, այն ամենը, ինչ մեր զինվորականներն անում են ամեն օր, պատասխան է Կիևի ռեժիմի գործողություններին, որն այժմ ձեռք է բերել ահաբեկչական ռեժիմի բոլոր հատկանիշները»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: