19 տարի առաջ Վարդան Օսկանյանի կնոջը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Դիլիջանի մանկապարտեզի մասնաշենքը, որը հաշտության համաձայնագրով վերադարձվել է համայնքին, սուբվենցիոն ծրագրով, կհիմնանորոգվի: Թեև «Առաջինը երեխաներին» կազմակերպության պարտավորությունն է եղել շենքի բարեկարգումը, սակայն այն համայնքին է վերադարձվել անմխիթար վիճակում: Համայնքին վերադարձված մյուս մանկապարտեզը Իջևանի Խաշթառակ բնակավայրում է: Այս շենքն էլ բարեկարգման կարիք ունի, քանի որ տարիներով որպես պահեստ է ծառայել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: