Արտահանման խթանման հնգամյա ռազմավարության արժեքը 126.5 մլրդ դրամ է:
Շրջանառության մեջ դրված նախագծով սահմանվել է մինչև 2030 թվականը զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը:
Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ՝ փաստաթուղթը ոչ միայն իրենց գերատեսչության, այլև ամբողջ երկրի ռազմավարությունն է լինելու:
«Պետությունը ցանկանում է արտահանումը տնտեսության շարժիչը դարձնել»,- փաստարկում է Պապոյանը:
Փաստաթղթի ստեղծման աշխատանքներին պրոֆեսիոնալների լուրջ թիմ է մասնակցել, ներգրավված են եղել ոլորտային մասնագետներ:
Արտադրող-արտահանող ընկերությունները կարևոր են համարում, որ առաջին անգամ ռազմավարության մեջ հաշվի է առնվել միջազգային փորձը:
Փաստաթուղթը Նիկոլայ Ավետիսյանն է ուսումնասիրել, նաև լսել պետության, բիզնեսի և անկախ մասնագետների դիտարկումները: