Մեկ տարի անց Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Որոշմանն աջակցել է նաև Ադրբեջանը։ Երևանն էլ իր հերթին համաձայնություն է տվել, որ 2028-ին հյուրընկալող կողմը Բաքուն լինի։
Փորձագետները գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը աննախադեպ են համարում՝ հաշվի առնելով, թե ինչ մասշտաբի երկրների առաջնորդներ են գալու մեր երկիր։
Մասնագետները նկատում են՝ նման միջոցառման անցկացումը ոչ միայն բարձրացնելու է Հայաստանի դերակատարությունը միջազգային ասպարեզում, այլև հանդիսանալու է Բաքվի ռազմական ախորժակը զսպելու միջոց:
Մեզ համար չափազանց դրական այս նորությունը այլ տեսանկյունից է մեկնաբանել ռուսական կողմը։ Օրերս Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չթաքցրեց՝ Մոսկվան այս գագաթնաժողովը դիտարկում է որպես Ռուսաստանին ու Բելառուսին մեկուսացնելու միջոց։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան