Գորիսի տարածաշրջանում ճանապարհաշինական բում է. պետության ֆինանսավորմամբ, առանձին դեպքերում՝ սուբվենցիոն ծրագրերով, գյուղերը քաղաքին կապող բարձրակարգ ճանապարհներ են կառուցվում:
Որակյալ ճանապարհներ են անցկացվում նաև բնակավայրերից մինչև միջպետական ճանապարհ հասնելը հեշտացնելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հավաստիացնում է, որ 2018-ի հեղափոխությունից հետո կառուցված որևէ ճանապարհ երկրորդ անգամ անցկացնելու անհրաժեշտություն չի եղել:
Մարզպետն ու համայնքների ղեկավարներն էլ հաստատում են, որ Սյունիքի մարզում իսկապես աշխատանքներն արվում են բարձր որակով:
Հսկայածավալ ճանապարհաշինական աշխատանքները նաև ռազմավարական նշանակություն ունեն:
Բոլոր ճանապարհահատվածներում եղել ու պատասխանատուների հետ զրուցել է Մուշեղ Իսախանյանը: