ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը Կիևին խորհուրդ է տալիս հայտարարություններ չանել Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու մասին: «Ես խոսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ, ով կգլխավորի պատվիրակությունը Ստամբուլում կայանալիք հաջորդ բանակցություններում, և նա նույնպես դեռ չի տեսել ռուսական հուշագիրը»,- ասել է Քելոգը:
ABC News-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անվտանգության խորհրդականները կմասնակցեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված խաղաղության շուրջ բանակցություններին։
Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպումը կկայանա:
Մանրամասները՝ տեսանյութում: