Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, միջխորհրդարանական հարաբերությունների կարևորությունը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Բայրամովը սենատորին տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև առկա խոչընդոտների մասին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում: