ԱՄՆ նախագահը հիասթափված է՝ ռուս-ուկրաինական կարգավորումը ձգձգվում է: Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում հարցին՝ արդյոք Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը՝ Թրամփը պատասխանել է՝
«Դեռ չեմ կարող ասել, բայց մոտ երկու շաբաթից կտեղեկացնեմ։ Շատ շուտով կիմանանք՝ արդյոք Պուտինը ցանկանում է մեզ ինչ-որ բանի դրդել, և եթե այո՝ մի փոքր այլ կերպ կարձագանքենք: Իմ բանագնաց Սթիվ Ուիտքոֆն այժմ շատ կոշտ շփումների մեջ է ռուսական կողմի հետ: Նաև անչափ հիասթափված եմ մի քանի գիշեր առաջ տեղի ունեցած հարձակումներից: Մարդիկ սպանվում են բանակցություններին զուգընթաց»:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: