Մոսկվան հետաքրքրված է, որ Երևանի և Բաքվի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքվի, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Անդրեյ Բելոուսովը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Նա հավատացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել հնարավորը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Միևնույն ժամանակ Բելոուսովը կարծիք է հայտնել, թե Հարավային Կովկասում ակտիվացել են արտատարածաշրջանային երկրները, որոնց նպատակը, նախարարի խոսքով՝ ոչ թե անվտանգության ամրապնդումն է, այլ տարածաշրջանում ազդեցության ընդլայնումը: