Հունիսի 8-ին կամփոփի հանրապետության «Լավագույն մշակութային վերջին զանգ» միջոցառումը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտերը կընդունի Վերջին զանգի միջոցառումների ավարտից հետո մինչև մայիսի 29-ը ներառյալ, որից հետո 5 անդամից կազմված ժյուրին կընտրի լավագույնին: Հայտերը պետք է ներկայացվեն մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի հատուկ այս առիթով բացված էլեկտրոնային հասցեներին:
Դեռևս ուսումնական տարեսկզբին նախարարությունը դպրոցներին էր փոխանցել մշակութային վերջին զանգին նվիրված ուղեցույց, որով էլ պետք է ուսումնական տարին փակեին շրջանավարտները: Նախարարի տեղակալն ասել է, որ հույս ունեն տեսնել դպրոցականների, ուսուցիչների, ծնողների համատեղ աշխատանքի արդյունքը:
Հայաստանի 1400 դպրոցում 9-րդ դասարանն ավարտում է 39 հազար 800, 12-րդ դասարանը՝ 21 հազար 500 աշակերտ:
Մանրամասները՝ տեսանյութում։