Մերձավանի և Մխչյանի դպրոցներում վերջերս աղմուկ հանած իրադարձություններում բոլոր փակագծերը չէ, որ բացված են:
Առաջին ամենակտրուկ քայլն արված է՝ երկու դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից:
Դեպքերի հնչեղությունը հաշվի առնելով՝ երկու դպրոցներում էլ ուժեղացվել է հսկողությունը, աշխատում են ուսուցիչների, ծնողների և երեխաների հետ:
Մերձավանում, ըստ մարզպետի խորհրդականի, ուսուցչի հետ կապված խնդրից իրենք անակնկալի չեն եկել, գիտեին, որ խնդիր կա: Հիմա միայն ժամանակ է պետք, որպեսզի հասկանան դեպքի բոլոր մանրամասները:
Մխչյանում խնդիրը ավելի նուրբ է՝ երեխաների հետ սկսել են լրացուցիչ աշխատանքներ տանել:
Չնայած ամառային արձակուրդներին, թեմային առնչվող բոլոր դպրոցականները դեռ որոշ ժամանակ կլինեն հատուկ մասնագիտական խմբի և ուսուցչական կոլեկտիվի ուշադրության ներքո: