Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Այցի օրակարգում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումները:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային առանցքային խնդիրների շուրջ՝ կենտրոնանալով Սիրիայի, Լիբիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի զարգացումների վրա։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։