Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է: «Փաստերի ստուգման հարթակն» է պարզել:
Իսկ կեղծ հրապարակման նպատակը, ըստ վերլուծաբանների, Հայաստանի կառավարությանը վարկաբեկելն է:
Ազգային ժողովի առողջապաhության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը մատնացույց է անում, որ թիրախում են այն գործիչները, որոնք, ըստ հրապարակման հեղինակների, արևմտամետ դիրքորոշմամբ են աչքի ընկնում:
Փորձագետները երկու հանգամանքի վրա են ուշադրություն հրավիրում: Նախ՝ հաճախ այսօրինակ ստահոդ քարոզչությունը ծառայում է նպատակին: Ոչ բոլորն են հարկ համարում կասկածի տակ առնել, ստուգել փաստերը, ոչ բոլորն են հետագայում ծանոթանում փաստարկված հերքումներին:
Երկրորդ, որ նախազգուշացում է՝ նախընտրական շրջանում նման հրապարակումները շատանալու են:
Իրինա Մկրտչյանն է ներկայացնում, թե ովքեր են թաքնվում արևմտյան անվամբ, բայց ռուսական ծագմամբ հարթակի հետևում: