Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա անհրաժեշտ է թե՛ ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, թե՛ միջազգային հարցերի և տարածաշրջանային գործընթացներն ամենաբարձր մակարդակով քննարկելու տեսանկյունից»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Թրամփի հայտարարության մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված ոչինչ տեղի չի ունենա, քանի դեռ ինքն անձամբ չի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: