ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է առաջիկայում Սերգեյ Լավրովի՝ Հայաստան հնարավոր այցին: «Լավրովի այցը Հայաստան նախապատրաստական փուլում է: Գերատեսչությունը մանրամասն կտեղեկացնի այս հարցի վերաբերյալ, երբ ժամանակը գա»,- հավելել է Զախարովան:
Պաշտոնյան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին Մոսկվա չմեկնելու որոշումը: Մարիա Զախարովան հայտարարել է՝ Բաքվի հետ հարաբերությունները կառուցվում են 2022 թվականի փետրվարին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա։ Նրա խոսքով՝ Մոսկվան տրամադրված է իրացնել այդ փաստաթղթի ամբողջ ներուժը, ծագող բոլոր հարցերն էլ լուծել՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հաղթանակի շքերթին Ադրբեջանից զինծառայողներ են մասնակցել:
Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում: