Մերձավանի դպրոցի դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել սոցհարթակներում: Աշակերտներն ու նրանց ծնողները տարածված տեսանյութում պնդում են, որ պատմության ուսուցչուհին առողջական խնդիրներ ունի, վիրավորում է երեխաներին և դաս չի անում, ու պահանջում են նրան հեռացնել դպրոցից: Ուսուցիչը հերքում է իրեն ուղղված մեղադրանքներն ու պնդում, որ սա իր դեմ կազմակերպված արշավ է: Կրթության նախարարությունն արձագանքել է միջադեպին, դատապարտել ուսուցչի հանդեպ վերաբերմունքը: Տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում: