Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու առաջարկին՝ հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ի պատասխան հայտարարել է, որ հինգշաբթի օրը անձամբ Պուտինին կսպասի Ստամբուլում։ «Վաղվանից մենք սպասում ենք հրադադար. այս առաջարկը սեղանին է։ Լիարժեք և անվերապահ զինադադարը, որը կտևի բավական երկար՝ դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքեր ապահովելու նպատակով, կարող է զգալիորեն մոտեցնել խաղաղությունը»,- հայտարարել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը բացարձակապես խնդիր չունի բանակցությունների հետ կապված, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի՝ շեշտել է Զելենսկին: «Այս հինգշաբթի՝ մայիսի 15-ին, ես կլինեմ Թուրքիայում և ակնկալում եմ, որ Պուտինը նույնպես կգա Թուրքիա։ Անձամբ։ Եվ ես հուսով եմ, որ այս անգամ Պուտինը արդարացումներ չի փնտրի, թե ինչու «չի կարող» դա անել»:
Ավելի վաղ, ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել էր ուղիղ բանակցություններ սկսել արդեն մայիսի 15-ին՝ Ստամբուլում, որտեղ դրանք անցկացվել էին ավելի վաղ։
Մանրամասները՝ տեսանյութում: